Խորհրդային տարիներին, Ստեփանակերտի հրապարակում մի մեծ պաստառ էր կպցրած` ШИРОКО ШАГАЕТ АЗЕРБАЙДЖАН.
Մի առավոտ մարդիկ արթնանում են և տեսնում, որ պաստառի ներքևում ավելացված է` по улицам Еревана.
Այն ժամանակ Երևանը Անդրկովկասի ամենահարուստ քաղաքն էր։
Թուրքերը գալիս` մսեղենը, երշիկեղենը, պանիր, կարագ, այստեղից էին տանում։
Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս` էս ո՞նց եղավ, որ թուրքի կրունկի տակ ընկանք։ Շան նման, առանց կրակոցի, փախչում էին մեր դեմից։ Էդ ոնց եղավ, որ նրանք հաղթեցին։
Եզը երդիկից են հանում։
Ներսի մի հատ թուրքը մի ադրբեջանական կորպուս է։
Մի լացող անեկտոդ էլ պատմեմ։
Երկու գժերից մեկի մոտ մի մուրճ, մի հատ էլ մեծ մեխ է լինում։
Տերը մյուս գժին հարցնում է` մեխ խփել գիտե՞ս։
Վերջինս գլխով է անում։ Գիժը մեխը դնում է գլխին ու ասում.
- Դե խփիր, բայց այնպես խփիր, որ մեխին խփես, ոչ թե գլխիս։
Գլուխս ցավում է։
Նիկոլը գժի պես, գժի խելքով մեխ խփեց Արցախիս գլխին, որ իբր թե Հայաստանի պետականությունը պահեր։ Բայց նույնիսկ գիժը, հաստատ, այդքան անխելք չէր լինի։
Այդ մարդը մի թևավոր միտք էլ արտահայտեց։
Ասում է` եթե սահմանին զինվոր կա, այդ երկրում խաղաղություն չի լինի։
Այնպես, որ պատրաստվեք բանակը կրճատելուն ու թուրքի հետ սահմանը բացելուն։
Կներեք, որ ձեզ անհանգստացրի, ձեր ցավը տանեմ։
Մի լսեք ինձ, հանգիստ ապրեք, հանգիստ քնեք, նիկոլը ձեր փոխարեն մտածում է, ձեր փոխարեն աշխատում է, բայց զգույշ եղեք` Զանգեզուրի գլխին մեխ չխփի, հա՜ա՜ա՜։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ